Բարբարա Սթրեյզանդը մեկնաբանել է Մայքլ Ջեքսոնի հասցեին հնչող մեղադրանքները
դիտումներ: 1013
Ինչպես նշվել է, նա հավատացել է այն պատմություններին, որոնք հնչել են «Լքելով Նևերլենդը» ֆիլմում: Սակայն նա ընդգծել է, որ տեղի ունեցածի պատասխանատուներն ու մեղավորը ավելի շատ Ուայդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի ծնողներն են:
Նա նաև հավելել է, որ տեղի ունեցածը մեղադրողներին «չի սպանել», և նրանք անձամբ որոշակի էյֆորիա են ապրել երաժիշտին մոտ գտնվելու հանգամանքից:
Նա ընդգծել է, որ փոփ երգչի սեռական կարիքները նրա սեռական կարիքներն էին, որոնք ծագել էին կամ նրա մանկության կամ նրա բնույթի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մեջ մեղադրող պարողը խոսել է նրա երգերն արգելելու մասին: