Թրամփը և Նեթանյահուն հայտարարել են միասին Իրանին դիմակայելու անհրաժեշտության մասին
Սպիտակ տանը հայտնել են, որ կողմերը հաստատել են ամուր և առանձնահատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի միջև
հաստատել են Մերձավոր Արևելքում միասին Իրանին դիմակայելու անհրաժեշտության մասին կարծիքը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երեկ Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
«Երկու առաջնորդները հաստատել են Իրանին և նրա արբանյակներին դիմակայելը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի պաշտպանեն Իսրայելը և տարածաշրջանը իրանական ագրեսիայից»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու համար: «Երկու առաջնորդները հաստատել են ամուր և առանձնահատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի միջև»,- ընդգծել է մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ մարտի 25-ին, պրոկլամացիա ստորագրեց, որով ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձուքների վրա: Այդ փատաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը Իսրայելի և Միացյալ Նահանգների բանակցությունների շրջանակներում:
1944-ից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելը գրավել է 1967 թվականի Վեցրօյա պատերազմի ընթացքում: 14 տարի անց Իսրայելի խորհրդարանը օրենք ընդունեց, որով միակողմ կարգով հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունը Գոլանր բարձունքների վրա: 1981 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որի համաձայն՝ այդ գործողություններն անվավեր ճանաչվեցին: