Հայերեն   English   Русский  

​ԱՄԷ-ն կվերսկսի "ԻՊ"-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածների իրականացումը


  
դիտումներ: 898

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են ԱՄՆ-ի իշխանություններին "Իսլամական պետություն" ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային հարվածները վերսկսելու մտադրության մասին:

Այդ մասին հայտնել է The New York Times պարբերականը՝ հղում անելով պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ն դադարեցրել էր ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ռմբակոծությունները դեկտեմբեր ամսին՝ հորդանանցի օդաչուի գերության մեջ հայտնվելուց հետո՝ անհանգստանալով իրենց ռազմական օդաչուների անվտանգության համար:

Այդ ժամանակ Աբու-Դաբին պահանջել էր Պենտագոնից տեղափոխել փրկարարական տեխնիկան և մասնագետներին դեպի Իրաքի հյուսիս:

Աղբյուրի համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում արդեն օդային հարվածների վերականգման հարցը դրական լուծում կստանա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: