Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում գնահատել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների վնասը


  
դիտումներ: 259

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները մոտ 200 մլն եվրոյի վնաս են հասցրել: Այդ մասին հայտնում է FranceInfo պորտալը՝ վկայակոչելով ֆրանսիական ապահովագրական ֆեդերացիային: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է հայտարարության մեջ, այդ գումարի մեծ մասով՝ 175 մլն եվրոյով փոխհատուցվել է ձեռնարկությունների նյութական վնասը, մասնավորապես, թալանված ապրանքների համար, ինչպես նաև ցույցերի ժամանակ փոխհատուցել խանութների փակման հետևանքով ֆինանսական վնասները:

Ընդ որում՝ 25 մլն եվրոն նախատեսված է որպես փոխհատուցում վճարել ավտոմեքենաների և բնակելի շենքերի սեփականատերերին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարտի 16-ին «դեղին բաճկոնների» ակցիային ուղեկցող անկարգությունները չկրկնվեն:

Բացի այդ, Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների կանխարգելման համար կառավարության միջոցառումներն անբավարար էին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: