Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդներում գտել են Պաբլո Պիկասոյի՝ 20 տարի առաջ գողացված նկարը


  
դիտումներ: 368

Նիդեռլանդներում դետեկտիվ Արթուր Բրանդը, որ մասնագիտացած է մշակույթի առարկաների գծով, կարողացել է հայտնաբերել Պաբլո Պիկասոյի «Կնոջ կիասնդրին» (Դորա Մաար) նկարը, որը համարվում էր գողացված: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Sky News-ին:

Այդ նկարը գողացել էին 1999 թ. սաուդյան շեյխի նավից: Այնուհետև՝ անցած 20 տարում, նկարը ձեռքից ձեռք է անցել Նիդեռլանդների հանցավոր աշխարհում: Ի վերջո նկարը գնել է մի բիզնեսմեն, որը չի իմացել, որ այն գողացված է: Բիզնեսմենը կապվել է Բրանդի հետ և պատմել ձեռքբերման մասին:

Փորձագետներն արդեն հաստատել են, որ նկարը բնօրինակն է: Դրա արժեքն այժմ գնահատվում է 25 մլն եվրո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: