Հայերեն   English   Русский  

Թուրք նախարար․ «Գյուլենի արտահանձնման բոլոր իրավական գործընթացներն ավարտված են»


  
դիտումներ: 243

Թուրքիան 91 երկրից պահանջել է արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող 504 անձի։ Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն անդրադարձել է

ՖԵթհուլլահ Գյուլենի և նրա խմբավորման (FETÖ) հետ կապի մեջ մեղադրվող և արտերկրում ապաստանած անձանց Թուրքիա վերադարձնելուն ուղղված աշխատանքներին։

Նրա խոսքով՝ FETÖ-ի 107 անդամ արդեն իսկ արտահանձնվել է Թուրքիային, մյուսների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

Գյուլը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին 7 անգամ պահանջ է ներկայացվել արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ խմբավորման առաջնորդին՝ Աբդուլլահ Գյուլենին։ Ըստ նախարարի՝ Գյուլենի արտահանձնման առումով միջազգային իրավունքով նախատեսված բոլոր գործընթացներն արդեն իրականացվել են և այս պահին արտահանձնման համար որևէ արգելք չկա։ Այս մասին Թուրքիայի արդարադատության նախարարը հիշեցրել է նաև ամերիկացի իր նորանշանակ պաշտոնակցին՝ Ուիլյամ Բարին ուղղված շնորհավորական նամակում։

Գյուլը տեղեկացրել է նաև, որ Բարին առաջարկել է առաջիկայում հանդիպել և քննարկել երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության հարցեր։ Եթե հանդիպումը տեղի ունենա, Թուրքական կողմը հնարավորություն կունենա արտահանձնման թեման քննարկել երես առ երես։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: