Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը տեղի կունենա Թրամփի և Ստոլտենբերգի հանդիպումը


  
դիտումներ: 255

Ապրիլի 2-ին Սպիտակ տանը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:

դոԱյդ մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի մամուլի ծառայությունը:

«ՆԱՏՕ-ի 70-ամյակի կապակցությամբ նախագահը և գլխավոր քարտուղարը կանդրադառնան դաշինքի կարևորությանը, որը միջազգային անվտանգության և կայունության հիմքն է: Նախագահը և գլխավոր քարտուղարը անձնական հանդիպում կանցկացնեն, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ էին ունեցել դաշինքի նախարարական հանդիպման վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: