Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը պետք է հեռանա Վենեսուելայից. Թրամփ


  
դիտումներ: 333

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական զորքերը պետք է հեռանան Վենեսուելայից: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանից զինվորականների տեղափոխումը «անցանկալի սադրանք» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանը պետք է հեռանա», - Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն «բաց է բոլոր տարբերակների համար», որպեսզի ռուս զինվորականները լքեն Վենեսուելայի տարածքը:

Իր հերթին փոխնախագահ Մայք Փենսը ռուսական զորքերի ուղարկումը լատինաամերիկյան երկիր «անցանկալի սադրանք» է անվանել:

«Մենք այսօր կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Մադուրոյի ռեժիմին ցուցաբերվող ցանկացած աջակցություն», - հայտարարել է Փենսը և կոչ է արել Մոսկվային աջակցել երկրի ընդդիմադիր Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: