Հայերեն   English   Русский  

Էրդողանին «պարոն սպառված» անվանած պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել


  
դիտումներ: 261

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայի դեմ հետաքննություն է սկսվել:

Պատճառն այն է, որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանին և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդին վիրավորանք պարունակող խոսքեր է հասցեագրել:

Անկարայի գլխավոր դատախազության փոխանցմամբ` Ալթայի դեմ հետաքննություն է սկվել «Հանրապետության նախագահի անձի, պետպաշտոնյայի հասցեին վիրավորանք և սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով:

Պատգամավորը «Քաղաքական օրակարգ» հաղորդման ժամանակ առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել՝ նշելով, որ ընտրություններից հետո քաղաքացիները հաշիվ են պահանջելու «բանտախցում» հայտնված Էրդողանից և MHP-ի առաջնորդ Բահչելիից:

Էնգին Ալթայը հաղորդման ժամանակ Էրդողանին անվանել է «պարոն սպառված», իսկ Դևլեթ Բահչելիին` «պարոն սապատ»:

Ալթայը, քննադատելով հետաքննություն սկսելու որոշումը, Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ թուրքերենում «hücre» բառը, բացի «բանտախուց» իմաստից ունի նաև այլ իմաստ. քվեատուփ և հավելել, որ իշխանամետ լրատվամիջոցներն են բանտախուց գրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: