Հայերեն   English   Русский  

Արցախում խմորումներ չկան ու չեն կարող լինել. Վիտալի Բալասանյան


  
դիտումներ: 415

Գեներալ Վարդան Ավետիսյանի օրերս կատարած հայտարարությունը Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անհեթեթ եւ ծիծաղելի է որակում։

Լրատվամիջոցների մեկի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ասել էր, որ ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին:

Բանակի ղեկավարությունը ապրիլի մեկին գիշերը հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկել ու հետախուզության հաղորդածը, բայց սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Վիտալի Բալասանյանը հորդորում է համապատասխան կառույցներին ուսումնասիրել Վարդան Ավետիսյանը հայտարարությունը:

«Պետական լուրջ պաշտոն զբաղեցնող գեներալի ուսադիրներով մարդը չէր կարող նման հայտարարություն անել: Վարդան Ավետիսյանի հայտարությունը հաղորդագրությունը է ու Դատախազությունը պետք է րոպե առաջ քրեական գործ հարուցի, իմ անուն էլ կա այնտեղ։ Ես պատրաստ եմ, թող ԱԱԾ-ն կամ Հատուկ քննչականը մեզ ծանուցագիր ուղարկի: Սա շատ վտանգավոր հայտարարություն է»,- ասաց Բալասանյանը:

Վիտալի Բալասյանաը ասում է, որ նմանատիպ հայտարարություն արել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը․ «Թշնամին օգտագործեց օդուժ, զրահատեխնիկա, հատուկ նշանակության բրիգադաներ, ավիացիա, արգելված զենք։ Ու եթե այս ամենից հետո ասել, որ 2016 թ սա պարզապես պատժիչ գործողություն է, ու «բլից կրիգ», դա թողնում եմ իր խղճին»:


Հենց այս համատեքստում էլ անցում ենք կատարում մեկ այլ թեմայի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի Ազգային անվտանգություն խորհրդների համատեղ նիստին։ Արդյո՞ք նման որոշմանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոշտ հայտարարությունը:

Բալասանյանը հորդորում է խորհրդի նիստի անցկացումը չկապել համանախագահների հայտարարության հետ, քանի որ որոշումը եղել է ավելի վաղ: «Արցախը պետք է մասնակցի որպես բանակցային կողմ, և ՄինսկիԽումբը պետք է ուսումնասիրի հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ»:

ԱԱԽ քարտուղարն ասում է, որ այն, ինչ դրված է բանակցային սեղանին, չի կարող լուծվել, եթե խաղաղության պայմանագիր չկնքվի երեք երկրների միջև: Նման պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա էպատերազմներից հետո՝ ասում է:

«Խաղության պայմանագիրը լոկ թուղթ չէ։ Տեսեք հիմա բանակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Մինսկի խումբը, բայց դարձյալ զոհեր կան: Վայրկյան առաջ պետք է այդ հարցը լուծվի: Խաղաղության պայմանագիրը հավասար է՝ 100 տոկոսանոց կրակի դադարեցում, ուժի չկիրառում: Պետք է գնահատական տրվի բոլոր կողմերով»:

Արդեն անդրադառնալով ռազմական բալանսի խախտման հայտարարություններին՝ Բալասանյանը մատնանշեց, որ բալանսը խախտված է եղել դեռ 90-ական թթ.-ից :

Վիտալի Բալասանյանի հետ զրույցում ենք նաև Արցախի ներքաղաքական գործընթացների մասին: 2020 թվականը Արցախում ընտրական տարի է։ Արդեն ուրվագծվում է պատկերը, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին:

«Արցախում խմորումներ չկան ու չեն կարող լինել»:

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: