Զախարովան խորհուրդ է տվել Թրամփին կատարել խոստումները
դիտումներ: 423
«Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Սիրիայից, սակայն անցել է մեկ ամիս: Կցանկանայի հստակեցնել՝ դու՞րս են բերել, թե ոչ: Նախքան այլ պետությունների ճակատագիրը որոշելը, խորհուրդ կտայի նույն ազատությամբ իրականացնել նաև միջազգային հանրությանը տրված խոստումները», - Интерфакс գործակալությունը մեջբերում է Զախարովայի խոսքերը:
Մարտի 27-ին Թրամփը հայտարարել է, որ ռուսական զորքերը պետք է հեռանան Վենեսուելայից:
Զախարովան նշել է, որ ռուս մասնագետները լատինաամերիկյան երկրում գտնվում են երկկողմ համաձայնագրի հիման վրա: