Հայերեն   English   Русский  

Ջոնսոնը հայտարարել է բրեքսիթի շուրջ Մեյի գործարքի «մահվան» մասին


  
դիտումներ: 356

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ընկերների հետ զրույցի շրջանակներում մեկնաբանել է վարչապետ Թերեզա Մեյի խոստումը, որ կլքի պաշտոնը, եթե խորհրդարանը հավանություն տա բրեքսիթի պայմանագրին: Գրում է Unian.net-ը:

«Evening Standard» թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գործարքը «մեռած է»:

«Նրա գործարքը միևնույն է մեռած է», - հայտարարել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ Ջոնսոնը իր պաշտոնը լքեց, երբ Մեյը ներկայացրեց Բրեքսիթի շուրջ գործարքի իր տարբերակը: Նա մյուս պահպանողական քաղաքական գործիչների նման համարում է, որ փաստաթուղթը չի համապատասխանում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու նախնական նպատակներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի պատգամավորները մերժել են Բրեքսիթի շուրջ բոլոր այլընտրանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: