Հայերեն   English   Русский  

Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը փակ է


  
դիտումներ: 355

Հայաստանի Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին մարտի 28-ի ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով:

Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին Անկախին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

«Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: