Հայերեն   English   Русский  

​Խորհրդարանի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին


  
դիտումներ: 598

ՀՀ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության շրջանակներում ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կրթական ու այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և աշխատանքային խմբերի ստեղծումը:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման պահանջը, առաջիկայում նիստ գումարելու կարևորությունը և ըստ անհրաժեշտության ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համաձայնագրի թարմացումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Արցախում և Հայաստանում բնակվող երիտասարդների շրջանում շփումների խրախուսման ուղղությամբ ծրագրերի կազմակերպումը՝ փոխադարձ ծանոթությունների հաստատման և կապերի ստեղծման նպատակով:

Երկուստեք արժևորվել է Արցախի ժողովրդի ներկայացվածությունը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների ընդլայնումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: