Հայերեն   English   Русский  

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 467

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ռազմական կապերը: Գրում է Russian.rt.com-ը:

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում, ռազմական կապերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը»,- նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 30-ին Գազայի հատվածում իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով 5 պաղեստինցի է սպանվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: