Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում թռչունների հետ բախման պատճառով ինքնաթիռը հարկադրաբար օդանավակայան է վերադարձել


  
դիտումներ: 447

American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամի հետ բախման պատճառով Բոսթոնի (Մասաչուսեթս նահանգ) օդանավակայան է վերադարձել, որտեղից թռիչքն իրականացվել էր: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցիչներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը Նյու Յորք էր ուղևորվում: Ինքնաթիռում 99 ուղևոր և անձնակազմի չորս անդամ է գտնվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում ինքնաթիռն անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: