Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը՝ չորրորդ անգամ մայր դառնալու մասին


  
դիտումներ: 1029

Շատ շուտով 38-ամյա Քիմ Քարդաշյանի և 41-ամյա Քանյե Ուեսթի ընտանիքում նոր համալրում է սպասվում՝ փոխնակ մայրը աստղային զույգի համար չորրորդ երեխային լույս աշխարհ կբերի: Ամուսինների որդին պետք է լույս աշխարհ գա այս տարվա մայիսին, թեև Քիմը և Քանյեն արդեն պատրաստվում են այդ ուրախալի իրադարձությանը: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի նոր թողարկման ընթացքում Քիմը կիսվել է ապագա երեխայի լույս աշխարհ գալու հետ կապված էմոցիաներով:

«Ես իսկապես մտահոգված եմ, բայց փորձում եմ ինքս ինձ վերահսկել: Ես չէի սպասում, որ դա այդքան շուտ տեղի կունենա», - ասել է Քարդաշյանը:

Իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում Քիմը կրկին խոսել է չորրորդ անգամ մայրանալու մասին և խոստովանել, որ շտապում է լույս աշխարհ եկող երեխայի համար նախատեսված սենյակի նախապատրաստական աշխատանքները որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել:

«Ես հուսահատորեն փորձում եմ նախքան որդուս լույս աշխարհ գալը նրա համար նախատեսված սենյակի աշխատանքներն ավարտին հասցնել: Սա խելագարություն է, բայց հաճելի խելագարություն», - անկեղծացել է Քիմը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կրկին ծնողներ կդառնան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: