Սաուդյան իշխանությունները սպանված լրագրող Հաշուկջիի երեխաներին էլիտար անշարժ գույք են նվիրել
դիտումներ: 263
Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների և Հաշուկջիի երեխաներին մոտ կանգնած աղբյուրների: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տվյալներով՝ նվիրված տների աժեքը 4 միլիոն դոլար է կազմում: Ընդ որում՝ ինչպես նշում են աղբյուրները, Հաշուկջիի բոլոր երեխաները՝ բացառությամբ ավագ որդու, ԱՄՆ-ում են բնակվում և հենց այդ պատճառով մտադիր են վաճառել ստացած անշարժ գույքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հաշուկջիի սպանության գործով կասկածվող 20 անձանց նկատմամբ: