Հայերեն   English   Русский  

Էստոնիան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է խնդրել


  
դիտումներ: 298

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հույս ունի հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 18-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային անցի ժամանակ:

«Մոսկվա նախագահ Կայուլայդի այցի օրակարգը դեռ հաստատված չէ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պաշտոնական հայտը ուղարկվել է»,- ասել է նա:

Մինչ այս Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հայտնել է, որ աշխատանքային այց կկատարի Մոսկվա ապրիլի 18-ին, ուր կմասնակցի իր հանրապետության դեսպանատան վերանորոգված շենքի բացմանը: Էստոնիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Լաուրի Կուուզինգի խոսքով՝ Տալլինը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ին երկրի ղեկավարի առաջիկա այցի մասին, սակայն Մոսկվայում երկկողմ հանդիպումների պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Վերջին անգամ Էստոնիայի նախագահը Ռուսաստան է այցելել 2011 թվականին: Տոոմաս Հենդրիկ Իլվեսը ներկա է եղել Սանկտ Պետերբուրգում Սուրբ Իոաննի երկեղեցու երկրորդ օծման արարողությանը:

Էստոնիայի դեսպանատունը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի պատմական հատվածի միևնույն շենքում 1921 թվականից ի վեր, երբ բալթյան հանրապետությունը նշանակել է իր առաջին լիազորված ներկայացուցչին Մոսկվայում: Շենքի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2016 թ., դրանց ընդհանուր ծախսը կազմել է 22 մլն եվրո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: