Հայերեն   English   Русский  

Հասարակական ակտիվությունը հիմք չէ մարդուն ծեծելու համար . Արտյոմ Խաչատրյանը եղբորը ծեծելու մասին


  
դիտումներ: 988

Արտակ Խաչատրյանի նկամամբ բռնությունը կազմակերպված հանցագործության դրսևորում էր: Դրա պատճառը Արտակի հասարակական ակտիվ կյանքն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:

Վերջինս նորհակալություն հայտնեց այն մարդկանց և կուսակցություններին, ովքեր արձաքգանքել են և եղել են իրենց կողքին. «Ինձ համար տարօրինակ չէ, որ հանրապետականը չի արձագանքել. Նրանք կա´մ տեղյակ չեն, կա´մ նորմալ են համարում», -նշեց նա::

Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե կոնկրետ անձի, այլ երևույթի մասին է. «Կազմակերպված հանցագործության մասին ենք խոսում: Արտակը երբևէ կապ չի ունեցելև չի ունենա քրեական աշխարհի հետ կամ քրեաօլիգարխիկ տարրերի հետ: Նրա կյանքը բաց է, ազատ է: Այս միջադեպը տեղի է ունեցել վերջին 5 տարիներին նրա ծավալած ակտիվ քաղաքացիական և հասարակական գործունեության հետ»:

Խաչատրյանը նշեց, որ եղբայրը շատ է ելույթներ ունեցել, հրաժարակններ է պահանջել. «Այն, ինչ պետք է քաղաքացին անի. «Սակայն դա հիմք չէ մարդու հետ այդպես վարվելու: Սա բացահայտ պատերազմ է հասարակության դեմ», - ասաց նա:

Անդրադառնալով գործի քննությանը , Խաչատրյանը տեղեկացրեց, որ կան անհերքելի ապացույցներ: Ավտոմեքենան ունեցել է պետհամարնիշներ:

«Մենք պահանջում ենք, որ շուտափույթ բացահայտեն հանցագործությունը, որպեսզի փրկեն իրենց շատ քիչ մնացած համբավը, ցույց տան հանրությանը և աշխարհին, որ մենք այն երկիրը չենք, որ խոսում ենք Եվրոպական արժեքների մասին, բայց միաժամանակ մեր երկրում տեղի են ունենում, մարդաորսություն, մարդագողություն, որը նույնն է, ինչ մարդակերություն», - ասաց Արտյոմ Խաչատրյանը, շեշտելով , որ չբացահայտվելու դեպքում չեն համակերպվի, կդիմեն ամեն քայլի արդարությունը վերականգնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: