Նիդեռլանդներում թեժ գիծ են բացել լրագրողների պաշտպանության համար
Նախագիծը հնարավորություն կտա վեր հանելու լրագրողների նկատմամբ սպառնալիքների կամ բռնության դեպքերը
Հաղորդվում է, որ այդ նախագծի առաջարկությամբ հանդես են եկել Հոլանդական լրագրողների ասոցիացիան, Գլխավոր խմբագիրների ասոցիացիան, երկրի ոստիկանությունը և դատախազությունը:
Եբթադրվում է, որ նախագիծը հնարավորություն կտա վեր հանելու լրագրողների նկատմամբ սպառնալիքների կամ բռնության դեպքերը: Մասնավորապես բացվելու է թեժ գիծ, որին կարող են հայտնել ԶԼՄ-ների աշխատակիցները նման դեպքերի մասին:
Նշվում է, որ նախագիծը գործի է դրվել ԶԼՄ-ների աշխատակիցների հասցեին հաճախացած սպառնալիքների պատճառով: Ըստ ուսումնասիրության արդյունքների, որ կատարվել է Նիդեռլանդներում 2017 թ., երկրի լրագրողների մոտ 61 տոկոսը բախվել է սպառնալիքների, իսկ նրանց 30 տոկոսը սպառնալիքներ է ստացել պարբերաբար: