Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի իշխանությունները որոշել են շարունակել Գուայդոյի դեմ դատավարությունը


  
դիտումներ: 347

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի Ազգային սահմանադրական ժողովը հավանության է արժանացրել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դեմ դատավարության շարունակությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Չկա ավելի հիասթափեցնող բան, քան արդարադատության չկիրառումը: Այն փաստը, որ արդարությունը այժմ գործում է, մեզ հույսով է լցնում», - հայտարարել է ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելոն:

Սակայն տեղեկություններ չկան, թե արդյոք այդ որոշումը վերացնում է Գուայդոյի պատգամավորական անձեռնմխելիությունը, թե ոչ:

Բացի այդ, հանդիպման ժամանակ պատգամավորները ընդդիմության առաջնորդի գործողությունները որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն են որակել: Նրանք նաև կոչ են արել ժողովրդական դատարաններ ստեղծել` ԱՄՆ-ի պատվերներն իրականացնող անձանց դատավարության և նրանց ունեցվածքը բռնագրավելու համար:

Հենց Գուայդոն հայտարարել է, որ կշարունակի գործել՝ չնայած այդ որոշմանը:

Հիշեցնենք,որ հունվարի վերջին Գուայդոն իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: