Հայերեն   English   Русский  

Թուրքիան ու Ռուսաստանը քայլեր են մշակում առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար


  
դիտումներ: 471

2019-ի հուլիսին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունենալիք «INNOPROM» արդյունաբերական ցուցահանդեսին Թուրքիան մասնակցելու է որպես գործընկեր երկիր:

Ըստ թուրքական «Takvim» լրատվական կայքի՝ սա ևս մեկ քայլ է 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագիրն իրագործելու շրջանակներում: 2018-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 25.7 մլրդ դոլար:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի նախագահությամբ ապրիլի 8-ին տեղի ունենալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը նախապատրաստելու համար նիստից 4 օր առաջ Ռուսաստան է մեկնել Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը: Փեքջանը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի Էներգետիկայի նախարար ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ: Հանդիպմանը բացի հուլիսին Եկատերինբուրգում Թուրքիայի մասնակցությունից, քննարկվելու են նաև Թուրքիայում կազմակերպվելիք ու ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները:

Նշվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը արտաքին առևտրի գործողությունների համատեղ պլան են նախապատրաստելու, որի շրջանակներում 2 երկրները նախատեսում միասին մուտք գործել 3-րդ երկրների շուկաներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: