Հայերեն   English   Русский  

Թուրքերը երջանկության աղբյուր համարում են առողջությունը


  
դիտումներ: 495

Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որն է երջանկության հիմնական աղբյուրը։

18 տարեկանից բարձր քաղաքացիների 69%-ը որպես երջանկության առաջին նախապայման նշել է առողջությունը։

Հարցվածների 15.54%-ն էլ կարծում է, որ երջանկության աղբյուրը սերն է։ Պատասխանների մեջ եղել են նաև հաջողություն (8.82%), փող (4.20%) և աշխատանք (2.24%) տարբերակները:

Ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում վերջին տարիներին ավելացել են նաև առողջապահությանը վերաբերող հրապարակումները։ Եթե 2004 թվականին թուրքական մամուլում 115.679 հրապարակում է եղել առողջությանը վերաբերող, ապա 2018 թվականին այդ թիվը կազմել է 634.908։

Ընդ որում առողջությանն ու առողջապահությանը վերաբերող հրապարակումներում շեշտակի աճել են քաղցկեղի մասին նյութերը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: