Հայերեն   English   Русский  

Զախարովան անդրադարձել է Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը


  
դիտումներ: 481

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Վիեննայում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման դրական բնույթը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ոջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ Ավստրիայի մայրաքաղաքում համաձայնություն է ձեռք բերվել», - հայտարարել է Զախարովան ադրբեջանական ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Զախարովայի հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Արտգործնախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ ամենաակտիվ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում:

Նա նաև հավելել է, որ Լեռնային Զարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցության ցուցաբերումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: