Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի խոստումնալից երիտասարդների վարկանիշում 5 հայ է ընդգրկվել


  
դիտումներ: 1203

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է մի քանի կատեգորիաներով 30 տարեկանից փոքր առավել խոստումնալից ռուսների վարկանիշը: Գրում էRusarminfo.ru-ն:

«Կառավարում» կատեգորիայում ընդգրկվել են հայկական ծագում ունեցող ռուսաստանցի երեք երիտասարդներ` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի գործառնական տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, ՏՏ մասնագետ, Ubank, InTaxi, uTalk, Global Searching Systems ծրագրերի մշակմանը մասնակցություն ցուցաբերած Ֆելիքս Խաչատրյանը:

«Սպորտ և կիբերսպորտ» կատեգորիայում ընդգրկվել է 22-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, իսկ «Գիտություն և տեխնոլոգիա» բաժնում ներառվել է ֆիզիկայի ոլորտում հայտնի մասնագետ Էլիզավետա Մելիք-Հայկազյանը:

10 անվանակարգերում վարկանիշը միավորել է 100 նոմինատների, որոնք մինչև 30 տարեկան հասակում ճանաչում են ձեռք բերել մասնագիտական համայնքում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Իսկ վերջնական վարկանիշում կներառվեն առավել խոստումնալից 30 ռուս երիտասարդները: Վարկանիշը կկազմեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները: Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն երկու հայազգի ռուսաստանցիներ՝ «Мегафон» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Վերմիշյանը և Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: