Հարավային Կորեայի Կանգվոնդո նահանգում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է մտցվել
«Վնասի չափը ուսումնասիրելուց հետո կառավարությունը որոշում կկայացնի, թե արդյոք տուժած թաղամասերին աղետի գոտիների հատուկ կարգավիճակ կտրվի», - նշվել է տարածված հաղորդագրության տեքստում:
Նշվում է, որ աղետի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, տարածաշրջանի շատ բնակիչներ տարհանվել են, իսկ կրակը վնասել է հարյուրավոր տներ:
Որոշ տեղեկություններով՝ հուլիսի 4-ի երեկոյան տրանսֆորմատորներից մեկում գրանված արտակարգ պատահարի հետևանքով անտառային հրդեհ է բռնկվել, որն ուժեղ քամու հետևանքով տարածվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները պայքարում են անտառային հրդեհների դեմ:
Երկրի հարավ-արևմուտքում հրդեհների մարման ժամանակ 27 հրշեջ և երեք տեղացիներ են զոհվել: