Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն
Նրա խոսքերով՝ «ՆԱՏՕ-ն ոչ միայն ծերացել է,այլ նաև դաշինքն այսօր լուրջ սպառնալիք է աշխարհի անվտանգության համար»:
Իր հոդվածում նա նշում է, որ դաշինքի 70-ամյակը «տոնի պատճառ չէ, այլ ուշքի գալու և մտածելու հնարավորություն է, քանի դեռ ուշ չէ»:
Նոյը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն զենքի կուտակումով է զբաղված և նորանոր դիմակայությունների է պատրաստվում, քանի որ վախենում է կորցնել իր «գերիշխող գաղափարախոսական և տնտեսական դիրքերը»:
«Դա պետք է ավարտվի: Այդ պատճառով Ձախ կուսակցությունը պահանջում է, որպեսզի Գերմանիան դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից, հենց ՆԱՏՕ-ն լուծարվի, իսկ դրա փոխարեն ստեղծվի կոլեկտիվ անվտանգության համակարգ `Ռուսաստանի մասնակցությամբ», - հավելել է քաղաքական գործիչը: