Հայերեն   English   Русский  

«Թալիբան» շարժումը ստանձնել է Աֆղանստանում իրականացված պայթյունի պատասխանատվությունը


  
դիտումներ: 171

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է աֆղանական Բաղրամ ավիաբազայի հարևանությամբ իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Գործակալության տվյալներով` մահապարտ ահաբեկիչը ավիաբազայի հարևանությամբ պայթուցիկներով լցված ավտոմեքենա է պայթեցրել:

Միջադեպի արդյունքում սպանվել է երեք ամերիկացի զինվորականներ և մեկ պայմանագրային աշխատակից:

Պենտագոնի քաղաքականության համաձայն` մահացածների անունները կհաղորդվեն միայն զինվորականների հարազատներին տեղեկացնելուց հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: