Թուրքիայում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել. նրանց թվում կան Հայաստանի քաղաքացիներ
դիտումներ: 366
Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ:
Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է: