Հայերեն   English   Русский  

Աթոռը դրել եք տակները պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել.Աշոտ Ասատրյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 383

Ամեն անգամ, երբ Փաշինյանը ինչ-որ տեղ նեռվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում,

ես սկսում եմ կրկին անգամ կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրներին բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել:

Նորագավիթի մաքսայինը խնդիր ունի, հերթեր կան, մարդիկ օրերով մեքենա են մաքսազերծում, մաքսատան վիճակը մեղմ ասած ողբալի է: Ի՞նչ է որոշում վարչապետը համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց ու այց կատարելուց հետո: Մաքսատունը որոշում են տեղափոխել: Այսինքն այդ հերթերը, ողբալի վիճակը և այլ խնդիրները պարզապես տեղափոխում են մի կետից մյուսը:

Ախր հետո էլ զարմանում եք, թե ինչի համար են տաքսու վարորդները միշտ մի քանի անգամ ավելի լավ հասկանում պետական ապառատի խնդիրները ու դրանց լուծման եղանակները: Այ Նիկոլ ջան, էտ ովքերո՞վ ես շրջապատվելով, որ չորս հատ կոֆեյի ապառատի ու 5 հատ էլ շաուրմայանոցի աշխատանքով մարդիկ փորձում են մարզ զարգացնել: Իսկ խորհուրդ տվողներդ փորձել են այդ ամենը դիտարկել օրինակ Սյունիքից կամ Վայոց Ձորից մեքենա ներմուծողի աչքերով: Իհարկե չեն փորձել, որովհետև պետական ապառատի մեծ մասը, որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ, չի եղել մաքսատանը, չի անցել այդ ճանապարհներով: Աթոռը դրել եք տակները պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել:

Գործող պետական հիմնարկը փոխանակ փորձեն զարգացնել, մարզերում պռակտիկա անցկացնել, հետո աշխատանքը բաշխել տարբեր մարզերի մեջ, որ համ գորիսեցուն հարմար լինի, համ նոյեմբերյանցուն, համ էլ գյումրեցուն ու երևանցուն: Թե չէ սենց տարին մեկ մաքսատանը շենքը վերցնելու եք ու ՝ հայդե Գյումրի, հայդե Կիրովական, հայդե Վայք ու տենց կլոր ֆռալու եք:

Չէ ախպեր, ամեն մեկը իրա բնագավառը հեծնելա, ինչ սիրտը քաշումա զեկուցումա, նրանք էլ հրապարակի կառավարության շենքում նստած բան չեն հասկանում, դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ոչ մի բանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: