Հայերեն   English   Русский  

​Իսրայելի ընտրություններում ձայների 94 տոկոսի հաշվարկից հետո «Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսակցությունների դիրքերը գրեթե հավասարվել են


Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ձայների 26,28 տոկոսը տրվել են «Լիկուդին», 25,97 տոկոսը՝ «Կախոլ-Լավանին»


  
դիտումներ: 388

Վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը և գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի ցենտրիստական «Կախոլ-Լավան» (կապույտ-սպիտակ, Իսրայելի դրոշի գույները) կուսակցությունների դաշինքը փաստացի երեկ Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվերակության արդյունքների 94 տոկոսի հաշվարկից հետո գրեթե հավասարվել են 21-րդ գումարման Քնեսետում (երկրի խորհրդարանը) ձեռք բերած տեղերով:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի Kan ռադիոկայանին:

Ըստ ռադիոկայանի տվյալների՝ ներկայումս Նաթանյահուի կուսակցությունը և նրա գլխավոր հակառակորդ Հանցի դաշինքը ստանում են 35-ական աթոռ 120-տեղանոց խորհրդարանում: Վարչապետի աջ կոալիցիայի մեջ կարող են մտնել ՇԱՍ և «Թորի հրեաներ» կրոնական կուսակցությունները, որոնք 8-ական տեղ են ստանում խորհրդարանում, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» ռուսալեզու իսրայեցիների կուսակցությունը՝ հինգ պատգամավորներով, ինչպես նաև աջցենտրիստական «Կուլանու» կուսակցությունը իր չորս մանդատներով: Այդպիսով ապագա աջ կառավարությունը կարող է վերահսկել Քնեսեթի 120 տեղերից 65-ը:

Ելնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Իսրայելի պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը ընտրված կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո կհանձնարարի, ըստ երևույթին, պատգամավորներից մեկին ձևավորել նոր կառավարությունը: Վարչապետի թեկնածուն, որպես կանոն, հանդիսանում է առավել թվով մանդատներ ձեռք բերած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կարող է հանձնարարել կառավարություն ձևավորել նաև որևէ քաղաքական գործչի, որը ամենից շատ մանդատներ չի ստացել, սակայն ի վիճակի է կոալիցիա ձևավորել, որը կունենա 120 տեղերից 61-ը:

Վարչապետի հավակնորդին 42 օր կտրվի կառավարություն ձևավորելու համար: Եվ եթե նրան չհաջողվի այդ ժամկետում անել դա, ապա նախագահն այդ իրավունքը կտա ուրիշ պատգամավորի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: