Հայերեն   English   Русский  

Աչքիցս չվրիպեց մաքսատան գլխավոր մուտքի մոտ կախված դրոշը՝ կեղտի մեջ կորած, ձողի վրա փաթաթված ու լվացքի կեղտոտ շորի պես կախված.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 195

Դրոշի թեմայով երևի վերջին գրառումը անեմ: Ուրեմն ապրիլի 5-ին այդ նույն մաքսատանն էի գտնվում, մեքենաս պետք է մաքսազերծեի:

Բախտի բերմամբ, թե պատահմամբ այդ օրը այդ տարածքում էին գտնվում արդեն երեկ՝ ամսի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող պաշտոնյաները՝ բարձր կալիբրի պաշտոնյաները:

Հա, դեռ ամսի 5-ին, աչքիցս չվրիպեց մաքսատան գլխավոր մուտքի մոտ կախված դրոշը՝ կեղտի մեջ կորած, ձողի վրա փաթաթված ու լվացքի կեղտոտ շորի պես կախված: Վարչապետի հետ շրջող այդ պաշտոնյաները այդ օրը ևս պտտվում էին տարածում , երևի պատրաստվում էին վարչապետի այցին, բայց այդպես էլ չնկատեցին կեղտի մեջ կորած գլխավոր մուտքի դռան վերևում կախված դրոշը, պատերի վրա տարիներով ամրացված սարդոստայները և այլն և այլն: Չտեսան կամ չուզեցին տեսնել:

Ու հենց այդ օրը նման վիճակ տեսնելուց մտածեցի՝ տեսնես ի՞նչ կլիներ, եթե որևէ պաշտոնյա այս ամենը արձանագրեր: Ու մի քանի օր անց բոլորս տեսանք: Ուղղակի երիտասարդ մաքսայինի սպայի հետ այդպես վարվել պետք չէր, ամբողջ պատասխանատվությունը նրա վրա գցել պետք չէր: Նրանից առաջ իր ղեկավարները՝ ամենաբարձր մակարդակով, այդ վայրով արդեն անցել էին, ստուգել էին:

Համակարգը փրկելու համար մենք պետք է ազատվենք նաև բացառապես ցածր օղակներին պատժելու անիմաստ գործընթացից, քանի որ եթե ղեկավարները անքթածակ են, ապա իրենց ենթակայության տակ աշխատող ցանկացած անձ վերածվելու է անպատասխանատու աշխատուժի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: