Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի երեխայի են որդեգրել


  
դիտումներ: 1028

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին ծնողներ են դարձել: Աստղային զույգը երկու տարեկան մի սիրիացի տղայի է որդեգրել: Գրում է Segodnya.ua-ն:

Բրիտանական Express խմբագրութայն փոխանցմամբ` դերասանների ընտանիքում Մուսա անունով տղան յոթերորդ երեխան է դարձել:

Մինչև վերջերս երեխան Թուրքիայում` սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում է ապրել, որի ծնողները պատերազմի զոհ են դարձել:

Որոշ տվյալների համաձայն` դերասանուհին Մուսային հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելության շրջանակներում:

Հիշեցնենք, որ Ջոլիի և Փիթի ընտանիքում վեց երեխա է մեծանում: Զույգի երեխաներից երեքը որդեգրված են` Մեդոքսը Կամբոջայից, Զահարա Մարլին Եթովպիայից և Պաքսը Վիետնամից: Բացի այդ նրանք մեծացնում են Շայլո անունով իրենց դստերն ու երկվորյակներ Նոքս Լեոնին և Վիվիեն Մարշելին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: