Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն խոչընդոտում է երկխոսությունը Վենեսուելայում. Բոլիվիայի նախագահ


  
դիտումներ: 495

Բոլիվիայի ղեկավար Էվո Մորալեսը Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մադուրոյի կառավարությունը և նրա մարդիկ երկխոսություն են ուզում: Ես տեղեկություններ ունեմ, որ վենեսուելական ընդդիմությունը նույնպես ցանկանում է մասնակցել երկխոսությանը: Սակայն նախագահ Թրամփը խոչընդոտում է դրան», - հայտարարել է Մորալեսը:

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգթոնի միջամտությունը Վենեսուելայում «բաց հարձակում է երկխոսության ուղիների վրա»:

Փետրվար ամսին Մորալեսը Վենեսուելային մարդասիրական օգնության տրամադրումը համեմատել էր ներխուժման և ռազմական սադրանքի նպատակով մի շարք երկրների կողմից տրոյական ձիու հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: