Հայերեն   English   Русский  

Վիճաբանություն` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ. Փաշինյանը փորձում էր հանգստացնել


  
դիտումներ: 448

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վիճաբանությունը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Ստրասբուրգում,հաղորդում է Սպուտնիկը ։

Ամեն ինչ սկսել է, երբ համայնքի ներկայացուցիչներից մեկը երկար ու համառորեն փորձել է համոզել վարչապետին, որ ընտրակաշառքների դեպքեր լինում են նաև հիմա` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Որպես օրինակ նա բերել էր Հայաստանի գյուղերից մեկում վերջերս կայացած ընտրությունները։

Ի պատասխան դրան Փաշինյանն առաջարկել է նրան Հայաստան գալ ու հայտնել ոստիկանությանը հանցագործության մասին։

«Բայց, եթե հանկարծ պարզվի, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանեցում իրականությանը, ապա կարող են ձեզ նստեցնել», – ասել է վարչապետը` դիմելով այդ տղամարդուն։

Բայց համայնքի ներկայացուցիչը չէր հանձնվում ու շարունակում էր իրենը պնդել։ Հանդիպման մյուս մասնակիցներին դուր չեկավ նման համառությունը, քանի որ նրանք էլ էին ուզում Փաշինյանին հարց ուղղել։

Նրանք չէին լսում ՀՀ վարչապետի պատասխաններն ու բղավում էին միմյանց վրա։ Արդյունքում Փաշինյանը ստիպված էր ընդհատել իր ելույթն ու հանգստացնել հավաքվածներին։

Ապրիլի 10–11-ը Փաշինյանը աշխատանքային այցով Ստրասբուրգում է։ Այնտեղ նա մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: