Հայերեն   English   Русский  

​Գերմանիան մտադիր է ՄԱԿ-ի կին զինվորների գլոբալ ցանց ստեղծել


  
դիտումներ: 238

Գերմանիան նախատեսում է ՄԱԿ-ի կին խաղաղապահների համաշխարհային ցանց ստեղծել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով DPA գործակալությանը, այդ մասին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«Եթե մենք ուզում ենք ընդլայնել կանանց հնարավորությունները կյանքի բոլոր իրավիճակներում, ապա հաջողության բանալին նրանց գործունեության լուսաբանումն է,- ասել է նա:- Մեզ պետք են կերպարներ ընդօրինակման համար, իսկ հաջողակ կին գործիչները կարող են ներկայացնել իրենց պատմությունը երիտասարդներին և փորձ հաղորդել»:

Ապրիլին Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահն է: Ապրիլի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նվիրված էր խաղաղության պահպանման խնդրում կանանց դերի քննարկմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: