Հայերեն   English   Русский  

Հակառակորդը չի թողնում՝ չինարեցիները ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին


  
դիտումներ: 1429

Մեռելոցի օրն էլ հակառակորդը չի լռում՝ չթողնելով, որպեսզի չինարեցիները մոմ վառեն ու ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղի գերեզմանատանը հարազատների շիրիմների մոտ գտնվող չինարեցիների ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել: Ըստ համայնքի ղեկավարի, այս պահին ևս հակառակորդը կրակում է ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Չինարիի գերեզամանատան ուղղությամբ, որը գտնվում է մանկապարտեզին շատ մոտ: Կրակահերթը դիպել է չինարեցի հանգուցյալներից Դավիթ Ծերունյանի շիրմաքարին` քարուքանդ անելով նրա գերեզամանը:

Սամվել Սաղոյանն այս պահին հարևան Չորաթան գյուղից շտապում է Չինարի: Նա գնացել էր հարևան համայնք` Չինարի տանելու կոմբայնը, որպեսզի փորձեին շարունակել ցորենի բերքահավաքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: