Անհատի անպատասխանատվություն և կոլեկտիվ պատասխանատվություն.Անդրանիկ Թևանյան
ֆբ գրառում
Դա նշանակում է, որ մեկը վերցրել է բոլոր լիազորությունները և ստանձնել զրո պատասխանատվություն։ Եվ հակառակը՝ հանրության վրա է դրված հիմնական պատասխանատվությունը։
Եթե տնտեսության մեջ վատ լինի, ապա դրա մեղավոր «էս գլխից» հռչակված է ոչխար պահելու և մոշ հավաքելու կոչին չարձագանքած հպարտ կամ ոչ այնքան հպարտ քաղաքացին, ինչպես նաև ՀԴՄ կտրոն չպահանջած սպառողը (ընդ որում՝ սպառողը կարող է պահանջել, բայց դա կապ չունի. ՀԴՄ–ն դառնալու է կանխատեսելի ձախողումն արդարացնելու միջոց)։
Նույնը Արցախի հարցում է։ Զրո պատասխանատվություն՝ «Ես արցախցի չեմ» թեմայով։
Մի խոսքով, գործ ունենք անհատի՝ պատասխանատվությունից փախչելու և նույն անհատի կողմից հանրությանը կոլեկտիվ պատասխանատվության մոդելի մեջ դնելու գործընթացի հետ։