Հայերեն   English   Русский  

Քեմալական կուսակցության ղեկավարն արձագանքել է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրին


  
դիտումներ: 275

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։

Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.


«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությանմբ»։

Թեմայի շուրջ խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի ՍԴ-ի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Kemal Kılıçdaroğlu✔@kilicdarogluk

Fransa Cumhurbaşkanı Macron’un, 24 Nisan’ı “Ermeni soykırımını anma günü” ilan etmesi asla kabul edilemez! Türkiye ile Ermenistan arasındaki sorunların çözümü üçüncü ülkelerin haddini aşan müdahaleleriyle değil, kendi aralarındaki diyalogla mümkündür.

1,645 people are talking about this





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: