Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն Բիշքեկում


  
դիտումներ: 267

Մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը նիստ կանցկացնի, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:

Ապրիլի 11-ին Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը:

Դրանից բացի, կազմակերպության մշտական խորհրդի նիստում քննարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի համահավաք ստորաբաժանման մասնակցության հարցը: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համապատասխան որոշման նախագիծը ներպետական համաձայնեցման փուլում է:

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: