Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Էրդողանը դիմում իրեն
«Ես Էրդողանին անվանում եմ իմ ընկեր: Թուրք առաջնորդը ինձ դիմում է «եղբայր» բառով: Մենք կարող ենք ասել, որ մտերիմ, հարազատ մարդիկ ենք: Մենք հասկանում ենք միմյանց և միմյանց աջակցում բոլոր միջազգային հարթակներում: Մենք շատ լավ հարաբերություններ ենք կառուցում հզոր և հարուստ Թուրքիայի և շատ կարևոր երկիր Բելառուսի միջև», - ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքերով` Բելառուսը Թուրքիայում ստեղծում է առևտրի տներ և սպասարկման կենտրոններ:
«Նախագահ Էրդողանի հետ մեր հարաբերությունների շնորհիվ մեր կառավարությունները վստահելի հարաբերություններ են կառուցել, և մենք կգործենք այդ ուղղությամբ», - ընդգծել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ: