Հայերեն   English   Русский  

Charlie Hebdo-ն Նոտր Դամի հրդեհից հետո ծաղրանկար է հրապարակել


  
դիտումներ: 315

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը նոր համարի կազմին տեղադրել է նախօրեին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ուենցած հրդեհի ծաղրանկարը: Գրում է Gazeta.ru-ն:

Շաբաթաթերթի կազմին գրված է «բարեփոխումներ» և պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխի վրա այրվող տաճարը:

«Ես կսկսեմ հիմնակմախքից», - նշում է նա:

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժեղ հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան, որը միայն հաջորդ առավոտյան է հաջողվել ամբողջությամբ մարել:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը հայտարարել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը պահպանվել է, սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ: Նախնական վարկածի համաձայն, հրդեհը կարող է վերանորոգման աշխատանքների հետ կապված լինել:

Իսկ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրշեջների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել վատթարագույնից խուսափել և խոստացել վերականգնել տաճարը:

Charlie Hebdo-Մակրոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: