Հայերեն   English   Русский  

Սիրիայի մարտերին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի


  
դիտումներ: 592

Ադրբեջանում ձերբակալվել է ևս մի քաղաքացի, ում կասկածում են Սիրիայում տեղի ունեցած մարտերին մասնակցելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Զարդաբի շրջանի բնակիչ, 1995 թվականին ծնված Ռովշան Միքայիլովը:

Նրա նկատմամբ Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 279 հոդվածի հատկանիշներով (զինված խմբավորումների կամ խմբերի ստեղծում)։

Նշենք, որ ավելի վաղ Սիրիայում մարտերի մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: