Հայերեն   English   Русский  

ԼՂՀ ՊԲ-ում զինծառայողը մահացել է ծառայակցի արձակած կրակոցներից


  
դիտումներ: 1237

Արդեն տեղեկացրել ենք. որ երեկ ժամը 19:55-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրությունում:

Armtimes-ի տեղեկություններով մահացած զինծառայող Տիգրան Սիմոնյանը մահացու հրազենային վիրավորումները ստացել է ծառայակցի արձակած կրակոցներից: Երկուսն էլ կոչումներով ավագ լեյտենանտ են:

Նույն այդ տեղեկություններով զոհված զինծառայողը Վանաձոր քաղաքի բնակիչ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: