Հայերեն   English   Русский  

Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում


  
դիտումներ: 285

Ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ելույթ կունենա հայերի և Օսմանյան կայսրության քրսիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն կնշվի վարչապետի ներկայությամբ»,- ասել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, հայտնում է News.am-ը։

Միջոցառմանը, որը կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ավստրալական կոմիտեն, հանդես կգա Ցեղասպանության հետազոտությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, դոկտոր Մելանի Օ՛Բրայանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: