Պորոշենկոն ընդունեց իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում
Սակայն հայտարարեց, որ չի հեռանում քաղաքականությունից
դիտումներ: 576
«Եկող ամսին արդեն ես կլքեմ երկրի ղեկավարի պաշտոնը, այդպես որոշեցին ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Բայց ես հաստատ ուզում եմ ընդգծել, որ չեմ թողնում քաղաքականությունը»,- ասել է նա:
Նա հայտարարել է նաև, որ պատրաստ է օգնել նոր նախագահին հունի մեջ մտնելու համար:
Պորոշենկոն կոչ է արել իր թիմին երբեք չհանձնվել: «Բարեկամներ, դուք ամենից լավն եք»,- նշել է նա՝ դիմելով իր զինակիցներին և թիմին:
«Թանկագին թիմի անդամներ, թանկագին հայրենակիցներ, ԶԼՄ-ների աշխատակիցներ, երբեք մի հանձնվեք: Երբեք, երբեք, երբեք: Մի հանձնվեք և՛ փոքրի, և՛ մեծի դեպքում»,- հավելել է նա՝ միաժամանակ մեկնաբանելով, որ այդ խոսքը պատկանում է Ուինսթոն Չերչիլին: