Հայերեն   English   Русский  

Թրամփը շնորհավորել է Զելենսկուն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ


  
դիտումներ: 151

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկացնում է «Украинская правда» պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Աղբյուրը նշում է, որ Թրամփը հենց նոր շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի և «փայլուն քարոզարշավի» կապակցությամբ:

Աղբյուրի համաձայն` Թրամփի և Զելենսկու միջև զրույցը նախաձեռնել էր ամերիկյան կողմը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում արձանագրությունների 95,21% -ի մշակումից հետո ստացել է ձայների 73,16% -ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: