Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետևանքով հրաժարվել էր հետագա պայքարից:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ հետազոտությունները ցույց են տվել, որ Թևանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա և անհրաժեշտ է վիրահատություն:
Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։