Հայերեն   English   Русский  

Նուրսուլթան Նազարբաևը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 195

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խնդրել է երկրի քաղաքացիներին կայանալիք նախագահական ընտրություններում աջակցել հանրապետության գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրում այդ բարձրագույն պաշտոնի համար ամենաարժանի թեկնածու նրան եմ համարում: Կոչ եմ անում բոլորին աջակցել մեր կուսակցության թեկնածուին և նրան քվե տալ», - ղազախական լրատվամիջոցները մեջբերում են Նազարբաևի խոսքերը:

Նազարբաևը Տոկաևին հավատարիմ համախոհ և ականավոր պետական գործիչ է անվանել:

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Ղազախստանի ժողովուրդը «ճիշտ ընտրություն կկատարի»` այդպիսով հաստատելով երկրի «ճիշտ ուղին»:

Ավելի վաղ Նազարբաևը առաջարկել էր նախագահական ընտրություններում «Նուր Օթան» կուսակցությունից առաջադրել Տոկաևի թեկնածությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: